Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատ…

⚖️ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ հուլիսի 19-ին Ռուբեն Վարդանյանի գործով պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ստանձնելով նրա շահերի պաշտպանությունը։
Գանգատում ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածների ենթադրյալ խախտումները։
Հայտարարության համաձայն՝ Վարդանյանը չի բողոքարկել Բաքվի ռազմական դատարանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը՝ այն համարելով կանխորոշված և անարդյունավետ ներպետական իրավական միջոցների պայմաններում՝ ընտրելով իր իրավունքների պաշտպանությունը միջազգային իրավական ատյանում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով