Դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Անդրանիկ Թևանյանի կալանքըԴատարանը որոշել է և…

⚖️ Դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Անդրանիկ Թևանյանի կալանքը
Դատարանը որոշել է ևս երկու ամսով երկարաձգել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կալանքը։ Միաժամանակ դատարանը պարտավորեցրել է ապահովել նրա բուժօգնություն ստանալու իրավունքը քաղաքացիական բուժհաստատությունում՝ իր ընտրած բժշկի մոտ։
Թևանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի գնահատմամբ՝ գործը իրավական հիմքեր չունի, իսկ մեղադրանքի հիմնավորումները, ըստ նրա, հակասական են, մասնավորապես՝ պետական գաղտնիքի վերաբերյալ ձևակերպումների մասով։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով