Դերենիկ Մալխասյանը՝ Թևանյանի կալանքի երկարաձգման մասին. «Թող բաց դատավարություն…

⚖️ Դերենիկ Մալխասյանը՝ Թևանյանի կալանքի երկարաձգման մասին. «Թող բաց դատավարություն լինի»
«Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դերենիկ Մալխասյանը, անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը, հայտարարել է, որ իշխանությունների հնչեցրած մեղադրանքների պայմաններում լավագույն լուծումը բաց դատավարությունն է, որպեսզի հանրությունը տեսնի գործի բոլոր հանգամանքները։
Մալխասյանը նաև պնդել է, որ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները քաղաքական բնույթ ունեն և կոչ է արել ընդդիմադիր ուժերին հանդես գալ միասնական՝ դրանք կանխելու համար։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով