Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է, տեղում է ձյուն….

❄️Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է, տեղում է ձյուն. Փրկարար ծառայություն

🔺Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
🔺Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը և Երասխ գյուղի շրջադարձից Վայոց Ձոր տանող ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար։
🔺Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Շիրակի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար։
🔺Ալագյազ-Արթիկից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
🔺Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *