Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտն…

🎭 Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ
Երևանի «Դիալոգ» մշակութային կենտրոնում առաջին անգամ բեմադրվել է Թբիլիսիի «Օբվոդնի պերեուլոկ» թատերական ստուդիայի «Հարևաններ» կատակերգական պիեսը՝ Արտյոմ Գրիգորենցի հեղինակությամբ։
Արդի թեմաներով ներկայացումը պատմում է հարևանների առօրյա վեճերի և փոխըմբռնման մասին՝ ընդգծելով, որ նույնիսկ տարաձայնությունների պայմաններում հնարավոր է պահպանել երկխոսությունն ու մարդկային բարությունը։ Միջոցառման մասնակիցները կարևորել են նաև նման նախաձեռնությունների դերը հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման գործում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով