Բանակի ողբերգություններին լռությամբ չեն արձագանքումԶինված ուժերում հերթական ողբ…

◾️ Բանակի ողբերգություններին լռությամբ չեն արձագանքում
Զինված ուժերում հերթական ողբերգական մահվան դեպքը գրեթե մնաց առանց հանրային և պաշտոնական արձագանքի։ Քննչական կոմիտեն տեղեկացրեց քրեական վարույթի մասին, սակայն պաշտպանության նախարարությունը չհրապարակեց նույնիսկ ցավակցական խոսք։
Ինձ համար առավել մտահոգիչ է, որ եթե նախկինում բանակում տեղի ունեցող ողբերգությունները լայն արձագանք էին ստանում, ապա այսօր գերակշռում է լռությունը։ Իսկ երբ պատասխանատվությունը տարածվում է ամբողջ հասարակության վրա, պետական պատասխանատվությունը պարզապես լղոզվում է։
Հակոբ Բադալյան
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով