Էլինա Ավանեսյանը Համբուրգի մրցաշարում մտավ կիսաեզրափակիչՀայաստանի առաջատար թենի…

🎾 Էլինա Ավանեսյանը Համբուրգի մրցաշարում մտավ կիսաեզրափակիչ
Հայաստանի առաջատար թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 250 կարգի Համբուրգի մրցաշարում առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Նրա մրցակից Ալեքսանդրա Օլեյնիկովան հրաժարվել է մասնակցությունից, իսկ պատճառի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռևս չի հրապարակվել։
Կիսաեզրափակչում Ավանեսյանը կմրցի հունգարացի Աննա Բոնդարի հետ, որը քառորդ եզրափակչում հաղթել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Չարաևային։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով