Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին կալանքի տակ է` գտնվում է ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մենախցում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը կարծում է, որ Թբիլիսսկին պետական կամ այլ տեղից իջեցված պատվերով է գտնվում կալանքի տակ․ «Դատավարական ծայրահեղ խախտումներով գործը քննվել եւ ուղարկվել է դատարան։ Ունենք վկայի ուղիղ ցուցմունք այն մասին, որ նրա գրպանը թմրամիջոց են նետել, եւ դա այնպիսի թմրամիջոց է, որը քրեական միջավայրում ընդունված չէ (խոսքը «կրիստալի» մասին է)։
Leave a Reply