ՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվա…

ՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի, զոհերի ու վիրավորների մասին
Ռուսաստանի կողմից նշանակված, Ռուսաստանի կողմից մասնակիորեն օկուպացված Զապորոժիեի մարզի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ Ազովի ծովի ափին գտնվող Կիրիլովկա ավանում հանգստյան բազաների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Բալիցկու խոսքով՝ 14 մարդ վիրավորվել է, որոնց թվում երեք երեխա կա։ Նրա խոսքով՝ վթարափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բալիցկին Ուկրաինայի զինվորականներին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա նպատակային հարված հասցնելու մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով