«Աբովյան time»․ Հայաստանի խաղաղության տեսլականը VS Ադրբեջանի խաղաղության տեսլակ…

«Աբովյան time»․ Հայաստանի խաղաղության տեսլականը VS Ադրբեջանի խաղաղության տեսլականը։ Իրականում դրանք կտրուկ տարբերվող խաղաղություններ են․ եթե հայկական կողմը խաղաղությունը տեսնում է սուր, ցավոտ հարցերը օրակարգից հանելով ու «ադրբեջանական անկլավների» հարց օրակարգ բերելով՝ հանուն խաղաղության, ապա Ադրբեջանի խաղաղության տեսլականը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ինքնաբավ և զարգացող պետության գոյությունը։ Դա իրենց հեռահար պրոյեկտին է խանգարում։
Ինչպե՞ս կարող է «Արևմտյան Ադրբեջան» օրակարգով Բաքուն թույլ տալ ուժեղ տնտեսությամբ, զանգացող, ինքնիշխան Հայաստան իր արևմուտքում, դեռ մի բան էլ ճանապարհներ ապաշրջափակելով նպաստի դրան։ Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը, ՀՀ հարավը ընդամենը որպես տարանցիկ կամուրջ-միջանցք են դիտարկում Ադրբեջանի և Թուրքիայի միջև․ դա խաղաղության երաշխիք չի կարող լինել, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգային կառուցվածքն է խոցում։
Եթե ուշադիր նայեք Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ «պասերով» հմուտ խաղին, կարող եք նկատել՝ ինչպես են գծում ու իրականացնում Հայաստանի տնտեսական սնանկացումը, այսօր արդեն խախուտ անվտանգության ապամոնտաժումը, ինքնիշխանության պատրանքի ներքո՝ ինքնիշխանության չեզոքացումը։ Իսկ թե ինչու՝ շատ պարզ էլ ակնարկում են՝ Հայաստանից հեռացնել Ռուսաստանը և մեր երկիրը դարձնել իրենց էներգակիրների անխափան միջանցք։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով