Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Եվրամիությանն ու ՄԱԿ-ին արձագանքել Կասպից ծովում իրանական առևտրային նավի ուղղությամբ իրականացված հարվածին։ Կողմերը նշել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների անհրաժեշտությունը։
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։
Թողնել պատասխան