Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնու…

Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցեր, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը:
Իրանում գտնվող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը հանդիպմանը նշել են, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։
Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով