Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Բեռլինում վրաերթի հետևանքով…

Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Բեռլինում վրաերթի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Գերատեսչության նախնական գնահատմամբ՝ տեղի ունեցածը, հավանաբար, իսլամիստական ահաբեկչական հարձակում է։
Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը իրականացնելու մեջ կասկածվող Աբդուլա Բ.-ն Գերմանիայի քաղաքացի է և ծնվել է Բեռլինում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա, ենթադրաբար, 2026 թվականի մայիսին ազատ է արձակվել անչափահասների քրեակատարողական հիմնարկից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով