🩺 Կանանց՝ անտեսվող ցավերի մասին
Դաշտանային ցավերը հաճախ ընկալվում են որպես «սովորական» երևույթ, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք կարող են զգալի ազդեցություն ունենալ ոչ միայն կնոջ առօրյայի, այլև նյարդային համակարգի և ուղեղի աշխատանքի վրա։ Մասնագետները նշում են, որ այս խնդիրը երկար տարիներ բավարար ուշադրության չի արժանացել, թեև վերարտադրողական տարիքի կանանց մեծամասնությունը բախվում է դրան։
Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ դաշտանային ցավի ընկալումը կախված է ոչ միայն հորմոնային փոփոխություններից, այլև կենսաբանական, հոգեբանական և նյարդաբանական գործոններից։ Գիտնականները շարունակում են փնտրել ավելի արդյունավետ բուժման մեթոդներ՝ ներառյալ նոր դեղամիջոցներ, կոգնիտիվ-վարքային թերապիա, նեյրոստիմուլյացիա և այլ մոտեցումներ։
🔗 aravot.am | @aravot

Թողնել պատասխան