Ֆեյսբուքի հեռացրած ստատուսս Թուրքիայի մասին Շատ տարօրինակ զգացում եմ ապրում, որ …

Ֆեյսբուքի հեռացրած ստատուսս Թուրքիայի մասին
Շատ տարօրինակ զգացում եմ ապրում, որ ստիպված եմ սա բացատրել կամ ավելի շուտ ծամել ինչ-որ մեկի համար, բայց, եթե փիլիսոփայական նայենք, շատ տարօրինակ ժամանակաշրջանում ենք ապրում, ուրեմն երևի դա արդարացված ա։
Թուրքը թշնամի ա։ Թշնամի ա եղել դարեր առաջ, թշնամի ա 6 ամիս առաջ, թշնամիա 15 րոպե առաջ։ Էդ արանքում ընկած ժամանակաշրջանում էլի միշտ թշնամի ա եղել։ Իր թշնամության դիապազոնը՝ ամենաանմեղ վիճակում՝ մեր թշնամիների բանակը զինել, ղեկավարելն ա, իրանց գագաթնակետը 1,5մլն հայ սպանելն ա (լսած կլնեք էլի, անգամ եթե գլխուղեղի անբուժելի արմենգրիգորյան ունեք կամ վերջին ստադիայի լենանազարյան)։
Այստեղից թուրքին թշնամի չհամարելը կարա հիմնված լինի միմիայն հավատքի վրա, որովհետև վերը նշվածը անհերքելի ՓԱՍՏԵՐ են։ Հիմա այն, ինչ, չնայած փաստերի ենք ընդունում որպես ճշմարտություն, կամ հավատք է կամ՝ իդիոտիզմ։
Եթե հավատալու բան եք փնտրում, հավատացեք Ձմեռ Պապիկին, այլմոլորակայիններին, որ ԿՈՎԻԴ չկա, որ Էլվիսը դեռ ողջա, որ երկիրը տափակա, որ ռեպտիլոիդները մեր հետ են ապրում, որ Լեդի Գագայի տեսահոլովակները մարգարեական են։
Էս բոլոր հավատքի տեսակները ձեզ ավելի պակաս իդիոտ կբնութագրեն, քան հավատքը առ բարեկամական թուրք։
#ԹուրքըՆայումՄիԱյլԿարգիՂժժումաՁերԱնինքնասիրությանուԴեբիլությանՎրա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով