Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առան…

⚡️Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու. Գագիկ Ծառուկյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
‼️Ես կողմ եմ, որ Հայաստանից արտահանումներ լինեն տարբեր ուղղություններով, ոչ միայն Եվրոպա, այլև՝ արաբական աշխարհ, ԱՄՆ և այլն, բայց հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել։
‼️Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում և աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում։
‼️Հայաստանն իրոք կանգնած է լուրջ խնդիրների առջև։ Միայն Իրան-ԱՄՆ պատերազմը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, մեր տնտեսության սուր ռիսկերը, Ադրբեջանի անթաքույց հավակնությունները հերիք են՝ հասկանալու մեր առաջ կանգնած ռիսկերի ահռելի ծավալը։
‼️Այս պայմաններում մենք կարիք ունենք բոլոր կարող ուժերի և անհատների ներուժի. Հայաստանի և սփյուռքի։ Այս պայմաններում ի՞նչ կուսակցական պատկանելություն, ի՞նչ կուսակցական նախասիրություն։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով