Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿԱԺ «Քաղաքացիական …

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը հուլիսի 23-ի գիշերը ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ մեկ անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով