🤼 Արդեն երեք հայ ըմբիշ Բաքվում մեկնարկել է հաղթանակով
Բաքվում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներ արդեն անցկացրել են մեկնարկային գոտեմարտերն ու հաղթանակներ տարել։
Եվրոպայի չեմպիոն Վահե Հովեյանը (80 կգ) հավասար պայքարում՝ 1։1 հաշվով, առավելության է հասել վրացի Լուկա Բեգլիշվիլու նկատմամբ։ Մ17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գեղամ Եղիազարյանը (55 կգ) 9։0 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին, իսկ Վազգեն Մնացականյանը (65 կգ) առավելության է հասել իրանցի Ամին Ալի Մոհամմադի նկատմամբ։

Թողնել պատասխան