Արագածոտնի մարզի Մելիքգյուղում մորը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղա…

Արագածոտնի մարզի Մելիքգյուղում մորը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից):
Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով