🔹Բարսելոնայի մետրոյում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 137 մարդ
📌Հրդեհը բռնկվել է նախորդ երեկոյան՝ «Կլոտ» և «Գլորիես» մետրոյի կայարանների միջև։ Գնացքի մեքենավարը մոտ 50 մետր հեռավորությունից նկատել է կրակը, շտապ արգելակել և ահազանգել արտակարգ ծառայություններին։ Թեև նման իրավիճակներում խորհուրդ է տրվում սպասել հրշեջների ժամանմանը, վագոններում առաջացած խիտ ծխի պատճառով շնչելն անհնար է դարձել։ Այդ պատճառով ուղևորները բացել են դռները և վազել թունելով։ Հրդեհի բռնկման պահին մետրոյում եղել է շուրջ 300 մարդ։
https://cdn4.telesco.pe/file/38cf17088e.mp4?token=RcQgDO7XOnrAe7t4BMb-M3SFK-oQAkWkIkvSHBFDuCaxpEnHW4ECiKjszPu3Dh-P7am72tUoEHvRD4ThIx1X1B8v-gVtkG61jd9Lu1ybyKhnHLOLckLvtMdmGhl65aagkbdKhU_aINZK3-RETPx1eW0PLq8xql1o9YRbBnLgY4OrU4_Jt5jgmfM5RCTYGYYnnFkfGL4XS21nkEzvwnAr5-c8Emt7bpusKsrbjfT_xaLO-2RYKeNiZrHAro_8FbXr8aWtp1qVB64WMMIOJ82wq5s1Eiay56lZU3L5dOl32_1tarhTKwCWzuLhNT3u30quKHeM6qdTWnEl4_HD6lBNYA
Թողնել պատասխան