⚡️Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին՝ Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում։
‼️«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է թեկնածուների ընտրության և համաձայնեցման գործընթացը, սակայն մի շարք համայնքներում վերջնական որոշումներ դեռևս չկան։
🔽Առաջիկա ամիսներին Կոտայքում սպասվում է լարված նախընտրական շրջան, որտեղ թեկնածուների ընտրությունը ՔՊ-ի համար դարձել է առաջնահերթ քաղաքական խնդիր»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան