Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումն անվանել է իր ունեցած լավագույն բանակցություններից մեկը.
«Քիչ առաջ ավարտեցի նախագահ Թրամփի հետ հիանալի հանդիպումը։ Երբ ասում եմ՝ «հիանալի», դա պարզապես արարողակարգային խոսքեր չեն։
Դա լիակատար գործընկերության, փոխադարձ աջակցության և ընդհանուր նպատակի շուրջ փոխըմբռնման մթնոլորտում կայացած զրույց էր՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի, ինչպես նաև հասնել այլ կարևոր նպատակների։
Սա ԱՄՆ նախագահ, մեր բարեկամ Դոնալդ Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր։
Հանդիպմանը մասնակցում էին նրա բարձրագույն թիմի անդամները, ինչպես նաև մեր թիմը։ Դա հնարավորություն էր մտքեր փոխանակելու և համակարգելու գործողությունները այն հարցերի շուրջ, որոնք առանցքային նշանակություն ունեն Իսրայելի պետության անվտանգության և ապագայի համար», — ասել է Նեթանյահուն։
https://cdn4.telesco.pe/file/c46e90070f.mp4?token=LqAKGNxUYSf404PIfyV92tbSPXQhvdEAigEOlpXU92HKLmfgA21w5ABUP5NmUIYZemX9k45IhRkGSOEqu7knh1m5aL2CsVZwyPrEg45_pXDIx-lq7FlnEtkEp_QAQoPyNY8OGdt5seqrD71iMFBe9LMP_nmKsORmbksuKe3gK3Kga2qyGNrlptXY5n1__tbNNsBsQkPBtx_6g06AOfNzpy7R5UyiW_cMstPQp5xGV9kF3NjMHsVf1sOarJ-1AFgMsYE80lqyEmDY24XjlyH3Rd-2C90KEU8Ega_qsjTANrimVNJVZ8n14Ryexku0MrBSO4N2I2mvJIjBm26Ub1me9Q
Թողնել պատասխան