Վաղ առավոտյան տնից ձերբակալել ու մայրաքաղաք են տեղափոխել գյումրեցի ՀՅԴ-ական Արա…

🚔 Վաղ առավոտյան տնից ձերբակալել ու մայրաքաղաք են տեղափոխել գյումրեցի ՀՅԴ-ական Արա Նախշքարյանին
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այսօր առավոտյան Գյումրիում բնակարանից տեղափոխել են ՀՅԴ-ական Արա Նախշքարյանին Երևան։ Ըստ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի՝ նրան տարել են առանց ձեռնաշղթաների։
Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել ԱԺ ընտրություններից առաջ։ Նրա խոսքով՝ իրեն վերագրվում է հանձնաժողովներում երկու անձ ներգրավելու խոստում՝ ընտրական գործընթացի հետ կապված, սակայն նա հերքում է մեղադրանքներն ու պնդում, որ դրանք քաղաքական ճնշման և վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով