Էդգար Ղազարյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկների մասինAravot.am-ը զրուցել է «Ուժեղ Հ…

🏛️ Էդգար Ղազարյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկների մասին

Aravot.am-ը զրուցել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ, որը մեկնաբանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ապագա խորհրդարանական ընդդիմության աշխատանքի վերաբերյալ ներկայացրած վեց առաջարկները։
Ղազարյանը նշել է, որ առաջարկները ժամանակին են և հետաքրքիր, ու դրանք կարող են քննարկվել խմբակցության ներսում։ Նա առանձնացրել է նաև «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն ստեղծելու գաղափարը՝ նշելով, որ այն կարող է նպաստել արցախահայության և Բաքվում պահվող հայ գերիների հարցերը խորհրդարանական օրակարգում պահելուն։
aravot.am | @aravot
Հ. Գ. Aravot.am-ը փորձեց Արմեն Աշոտյանի առաջարկների վերաբերյալ ստանալ նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների տեսակետը։ Մեր զրուցակիցները ձեռնպահ մնացին կարծիք հայտնելուց, քանի որ «միասնական դիրքորոշում ձևավորված չէ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով