Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և …

🔴Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին
‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Իշխանական համակարգը, փորձելով ամրապնդել սեփական դիրքերը, աննախադեպ ճնշումներ է սկսել քաղաքական ընդդիմախոսների, հանրային առաջնորդների և անգամ խոշոր գործարար շրջանակների նկատմամբ։ Քրեական գործերի, կալանավորումների և վարչական լծակների կիրառումը դարձել է քաղաքական դիմակայությունը լուծելու հիմնական գործիք։
☄️Այս խորացող ճգնաժամի և իրավական անարխիայի համատեքստում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից իր ահազանգն ուղղել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
🔽Իր ուղերձում Չալաբյանը փաստում է, որ արդեն մեկ ամսից ավելի անօրինականորեն գտնվում է անազատության մեջ։ Նա նշում է, որ այս նույն ալիքի տակ են հայտնվել Գագիկ Ծառուկյանը, Արեգնազ Մանուկյանը, Նարեկ Կարապետյանը, Բագրատ Սրբազանն ու իր համախոհները, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը և այլոք։
☄️Ըստ Չալաբյանի՝ ընտրողների հիմնական զանգվածը՝ շուրջ 750 հազար քաղաքացի, մերժել է գործող իշխանությանը, սակայն վերջինս, օգտագործելով վարչական ռեսուրսը, արտաքին աջակցությունը և ընտրական բարձր շեմը, պահպանել է ղեկը և անցել բացահայտ վրեժխնդրության։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով