Թուրքիայում հերթական ընդդիմադիր քաղաքապետն է ձերբակալվելԹուրք իրավապահները ձերբա…

Թուրքիայում հերթական ընդդիմադիր քաղաքապետն է ձերբակալվել
Թուրք իրավապահները ձերբակալել են Անկարայի Էթիմեսգութ շրջանի ընդդիմադիր քաղաքապետ Էրդալ Բեշիկչիօղլուին, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ պաշտոնյան ձերբակալվել է, երբ ոստիկանները գրոհել են քաղաքապետարանի շենքը։
Բեշիկչիօղլուն երկրի ընդդիմադիր ամենամեծ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ է։
Հաղորդվում է, որ դատախազությունը մարտին խարդախության կասկածանքով հետաքննություն էր նախաձեռնել քաղաքապետարանի նկատմամբ՝ հաշիվներում հայտնաբերված անճշտություններից հետո։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով