ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ…

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը Ռուսաստանին այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների ոլորտում։
Ռեշետնիկովի խոսքով՝
▪️ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև հայկական տնտեսության համար հիմնական տեսակի ռեսուրսների գլխավոր մատակարարը։
▪️ Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները։
▪️ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները էական չեն։
▪️ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում կասկածում են, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին կարող են առաջարկել գազի գնի վերաբերյալ նմանատիպ պայմաններ։
▪️ «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ։ Դրա վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Հայաստանի կողմից Ռուսաստանից լրացուցիչ վճարումներ պահանջելը կլինի անհիմն։
Եթե Հայաստանը միակողմանի վերանայի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված պարտավորությունները, ապա Ռուսաստանից լրացուցիչ վճարումներ պահանջելու նրա պահանջները կլինեն անհիմն։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով