Շենգավիթ բժշկական կենտրոնը հերթական կարևոր ձեռքբերումն է արձանագրել՝ արժանանալով…

Շենգավիթ բժշկական կենտրոնը հերթական կարևոր ձեռքբերումն է արձանագրել՝ արժանանալով ISO 9001:2015 և ISO 7101:2023 միջազգային հավաստագրերին։
Այս ձեռքբերումը վկայում է, որ բժշկական կենտրոնի գործունեությունը կազմակերպվում և կառավարվում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան՝ ապահովելով որակի շարունակական զարգացում, պացիենտակենտրոն մոտեցում և արդյունավետ կառավարման համակարգ։
ISO 9001:2015 միջազգային ստանդարտը հաստատում է, որ կենտրոնում ներդրված է որակի կառավարման արդյունավետ համակարգ, որը հիմնված է գործընթացների շարունակական բարելավման, ռիսկերի կառավարման և պացիենտների բավարարվածության բարձրացման սկզբունքների վրա։
ISO 7101:2023-ը առողջապահական կազմակերպությունների համար մշակված առաջին միջազգային ստանդարտն է, որը սահմանում է բժշկական ծառայությունների որակի կառավարման նոր մոտեցումներ՝ առաջնահերթ համարելով պացիենտի անվտանգությունը, կլինիկական և վարչական գործընթացների արդյունավետ կառավարումը, բուժանձնակազմի բարեկեցությունն ու առողջապահական ծառայությունների կայուն զարգացումը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով