Ջանես Նազարյանը՝ Բաքվում աշխարհի չեմպիոն դառնալու մասին․ «Եռագույնով պատվո շրջա…

🥇 Ջանես Նազարյանը՝ Բաքվում աշխարհի չեմպիոն դառնալու մասին․ «Եռագույնով պատվո շրջանը հպարտության պահ էր»
Աշխարհի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը հայտարարել է, որ Բաքվում ոսկե մեդալ նվաճելուց հետո ամենահիշարժան պահը Հայաստանի դրոշով պատվո շրջանն էր, իսկ տրիբունաներից հնչող սուլոցները չեն ազդել իր զգացողությունների վրա։
Հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ հայկական պատվիրակության անվտանգությունն ապահովվել է, մրցավարությունը եղել է անաչառ, իսկ Հայաստանի հիմնի հնչեցումը Բաքվում հուզիչ պահ էր թիմի համար։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով