Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցՆրանցից Դավիթ Գեւորգյանն ազա…

Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
Նրանցից Դավիթ Գեւորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից եւ նշանակվել «Արարատցեմենտի» կառավարիչ։
Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից, որովհետեւ վերցրել է պատգամավորական մանդատը։
Պաշտոններից ազատվել են նաեւ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լեւոն Լեւոնյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով