«Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունն ու ատելության քարոզն ունեն խորը ինստ…

«Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունն ու ատելության քարոզն ունեն խորը ինստիտուցիոնալ բնույթ: Սրանից որևէ նահանջ չի եղել։ Անկախ նրանից, թե Հայաստանում քանի անգամ կգոռան «խաղաղություն», կամ ինչպես կարձագանքեն դրան միջազգային դերակատարներն ու եվրոպացիները, դրանից իրողությունը չի փոխվում։ Սա մի համակարգ է, որը դրված է դեռևս հանրակրթական դպրոցների ու դասագրքերի մակարդակով և տարիներ շարունակ արմատավորվում է հասարակության մեջ»:

«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հենց հակահայկական քաղաքականության ու ատելության քարոզի տեսանկյունից է մեկնաբանում Ադրբեջանում ընթացող մարզական մրցաշարերի ընթացքում հայ մարզիկների հաղթանակների, ՀՀ օրհներգի հնչելու պահին հանդիսատեսի սուլոցներն ու վիրավորական բառեր հնչեցնելը։ Ասում է՝ քանի դեռ ատելության պետական մեխանիզմը շարունակում է գործել, առաջիկա տարիներին որևէ էական ու լուրջ փոփոխություն ակնկալելն ավելորդ է:
Աբրահամյանն անդրադարձել է նաև ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող ողբերգական դեպքերի․

«Մարտական դիրքում տեղի է ունեցել ինքնասպանություն․ իշխանական քարոզչամեքենան ինչի՞ ուղղությամբ է աշխատում․ չի քննարկվում, թե զինված ուժերում առկա կանոնադրությունները չեն աշխատում, թե ինչո՛ւ վերահսկողություն չկա, ինչու ծառայությունը, այդ թվում՝ մարտական հերթապահությունը պատշաճ ձևով չի իրականացվում… այս ամեն ինչը թողնվում է մի կողմ, և թեման կենցաղայնացվում է»։

🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով