☄️Ադրբեջանի ՄԻՊ–ին և ՀՀ վարչապետին ուղղված դիմումների վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական պատասխաններ չեն ստացվել. Ռուբեն Վարդանյանի կինը կրկին հայտարարությամբ է հանդես եկել‼️Հուլիսի 30-ին ես երկրորդ անգամ եմ պաշտոնական նամակներ ուղարկել տիկին Սաբինա Ալիևային և Նիկոլ Փաշինյանին ՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։
‼️Տիկին Ալիևին խնդրում եմ աջակցել Ումբակիի ՔԿՀ–ում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, որոշակիացնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանրոցների հանձնման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու և անխոչընդոտ ելքի պայմանները։
‼️ՀՀ վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։
Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով և բացառապես պաշտոնական ուղիների միջոցով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան