Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է ամսական…

⚡️Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է ամսական մոտ 10,000 դոլար աշխատավարձ ստանում
‼️«Ազատություն»-ը գրում է. «Հայփոստը» և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն տրամադրել տնօրենի ընտրության մրցույթի վերաբերյալ պահանջված տեղեկությունները, այդ թվում՝ ովքեր են մասնակցել մրցույթին և ինչպես է ընթացել ընտրությունը։
🔥Միաժամանակ, նախարարությունից հայտնել են, որ «Հայփոստի» գլխավոր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև կամ չափորոշիչներ չեն սահմանվել։
🔽Իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով