Իշխան Սաղաթելյանի հարցին՝ արդյոք իշխանությունը երաշխավորում է, որ Տիգրանաշենը չի հանձնվի, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կառավարության համար անքննարկելի կարմիր գիծ է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքը։ Նրա խոսքով՝ Հայաստանի սահմաններից ներս գտնվող բոլոր տարածքները պետք է լինեն երկրի վերահսկողության ներքո, իսկ սահմանային հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակում։
Թողնել պատասխան