Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը հրաժարվել է Ալեքսեյ Նավալնիին գերմանական կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ: Այս մասին հայտնել է գործչի մամուլի քարտուղարը։ Վերջինս բժիշկների արգելքը որակել է Նավալնիի «կյանքին ուղղված սպառնալիք»։ Նրա կարծիքով այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը։ |tert.am|