2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 73 356-ի, վիրավորների թիվը՝ 174 185-ի։
Նշվում է, որ Գազայի փլատակների տակ դեռևս հազարավոր զոհերի մարմիններ են գտնվում, սակայն տեխնիկայի պակասի և շարունակվող իսրայելական հարձակումների պատճառով շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց։
Պաղեստինյան իշխանությունների հաղորդմամբ՝ Գազա քաղաքի, Խան Յունիսի և Դեյր էլ Բալահի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են «ՀԱՄԱՍ»-ի զինյալները։
Թողնել պատասխան