«Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»․ Նասիմ Նի…

«Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»․ Նասիմ Նիկոլաս Թալեբ
«Ինձ խնդրել էին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես մերժեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող վարձատրության չափը՝ չգիտակցելով իմ բարոյական սկզբունքները՝ կարծելով, թե այն ինչ-որ բան կփոխի), — X-ում գրել է Թալեբը՝ եզրափակելով․ — Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»։
Հանրահայտ «Սև կարապը», «Հակափխրունություն» և «Պրոկրուստյան մահիճ» գրքերի հեղինակն է լիբանանյան ծագմամբ ամերիկացի մտածող, փիլիսոփա, ակնարկագիր և մաթեմատիկոս Նասիմ Նիկոլաս Թալեբը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով