Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Պաշտպանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը ինքը պետք է պետք է որոշում կայացներ և գործը չպետք է հետ ուղարկեր առաջին ատյանի դատարան։ Նա հայտնեց, որ մեղադրանքի, կասկածի, քաղաքական հետապնդման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները ստանալու համար են դիմել։ |24news.am|