Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողու…

🔴Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք
☄️«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը, լրագրողի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում իր հետագա գործունեությանն ու վարքագծին, արել է այսպիսի արտահայտություն. «Կարող է էդտեղ չհայհոյեմ, հանեմ դուրսը հայհոյեմ»։
❗️Առաջին հայացքից կենցաղային թվացող այս դրսևորումը իրականում պատահականություն չէ. այն առաջիկա խորհրդարանական գործընթացներից առաջ յուրօրինակ «առաջին ծիծեռնակն» է և հստակ ակնարկ, թե ինչպես է իշխող ուժը պատրաստվում իրեն պահել նաև ապագա խորհրդարանում:
💥Ուշագրավ է, որ նման վարքագիծը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով։ Թեև Ազգային ժողովի նախագահ դարձած Ռուբեն Ռուբինյանն իր «նախընտրական» ելույթում ընդդիմությանը կոչ էր անում հարաբերությունները սկսել «զրոյական կետից», միևնույն ժամանակ հենց ընդդիմության հասցեին հայտարարում էր, թե հակառակ պարագայում նրանք «կստանան այն, ինչ նախկինում է եղել»։

Սա, ըստ էության, նույն սպառնալից վարքագծի դրսևորումն է. իշխանությունն ընդդիմությանն ուղղակի մեսիջ է հղում՝ «եթե չխաղաք մեր խաղի կանոններով, կստանաք բռնություն, լկտի վերաբերմունք և քրեական գործեր»։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

😃Կարող է էդտեղ չհայհոյեմ, հանեմ դուրսը հայհոյեմ. Սարիկ Մինասյանը՝ խորհրդարանում իր ապագա գործունեության մասին 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով