ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողո…

ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում
‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս է, ինչ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջում է մարզերով և ամփոփում ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
🔽Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարի այցերը ոստիկանության տարածքային և տարբեր ստորաբաժանումներ բազմաթիվ պաշտոնյաների համար կարող են ճակատագրական լինել։ Ըստ մեր տեղեկությունների՝ ամփոփումների ավարտից հետո համակարգում անխուսափելի են լինելու կադրային փոփոխություններ և պաշտոնանկություններ։
❗️Արդեն իսկ մարզային այցերից մեկից հետո պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզի ոստիկանապետը, սակայն, մեր տեղեկություններով, այս փոփոխություններով գործընթացը չի սահմանափակվելու։ Թե համակարգի որ ղեկավարներն են հաջորդիվ լքելու իրենց պաշտոնները, պարզ կդառնա ամփոփումների ավարտից հետո»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով