Արևմուտքը հորդորում է չվախենալ Պուտինի սպառնալիքներից «Հրապարակ» օրաթերթը գրում…

🇪🇺🇦🇲🇷🇺 Արևմուտքը հորդորում է չվախենալ Պուտինի սպառնալիքներից
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցից հետո, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանի արեւմտյան մեկենասները նրան հորդորել են խուճապի չմատնվել, չվախենալ Պուտինի սպառնալիքներից կամ ընտրության առջեւ կանգնեցնելու հրահանգներից։
🔴 Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունն էականորեն տարբերվում էր Փաշինյանի կաբինետի տարածածից․ ռուսները հերթական անգամ հորդորում էին ընտրել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, ընդ որում՝ հնարավոր արագ հանրաքվե անցկացնել այդ հարցով։ Եվրոպական գործընկերները Փաշինյանին խորհուրդ են տվել փոքր-ինչ էլ ձգել, քանի որ ռուս-ուկրաինական ճակատում զարգացումները իբր թուլացրել են ՌԴ-ի հիմքերը, եւ շուտով Մոսկվան ինքն է նահանջ քայլ անելու։
🔴 Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական խողովակներով իրենք Ռուսաստանից իմացել են, որ առաջիկայում ՌԴ-ն ավելի կոշտ գործիքակազմ է կիրառելու Հայաստանի նկատմամբ, որ մանեւրի տեղ չթողնի իրենց»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով