Նախ էդ, որ ասում են չենք կռվել, թողել փախել ենք, զենքն էլ տվել ենք թուրքերին, ա…

Նախ էդ, որ ասում են չենք կռվել, թողել փախել ենք, զենքն էլ տվել ենք թուրքերին, ասեմ, որ Լևոն Մնացականյանը հաշվարկել էր, կռվի դեպքում այդ զենքը մեզ հերիքելու էր ընդամենը 17 օր, ոչ մի օր ավելի: Իսկ եթե Հայաստանը ճեղքեր ու մտներ Արցախ, Արցախը անպայման կփրկվեր: Բայց պարզ է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ կար նախապես պայմանավորվածություն: Արդյունքում եթե դուրս չգայինք, ապա 120 հազար մարդ պետք է մորթվեր, ցեղասպանվեր, երևի այս մարդկանց ուզածն էլ հենց դա է, որ մնայինք, մորթվեինք: Ինչ վերաբերում է մեր կռվելուն, ապա մի օրվա մեջ ավելի շատ կռիվ ենք տվել, քան 44-օրյայի ժամանակ, անգամ ադրբեջանցիներն են փաստում, որ հերոսաբար կռիվ է եղել: Բացի այդ, Ալեն Սիմոնյանը լավ պետք է իմանա, որ շրջափակման մեջ ընկած սոված զինվորը երկար չի կարող կռվել: Մեզ շրջափակման մեջ էին գցել ուղիղ մեկ տարի, ինչո՞ւ այդ մասին չեն հիշում, հաշվի չեն առնում այդ հանգամանքը: Լսելով, թե ինչեր են խոսում, մի եզրակացության ենք գալիս, որ ամեն բան անում են թշնամու աչքին բարձր երևալու համար: Գուցե չեն էլ ուզում շատ բան խոսել, սակայն այնքան մեծ է ցանկությունը Ալիևի աչքին բարձր երևալու, որ լռել չեն կարողանում: Ադրբեջանի ջրաղացին են բացառապես ջուր լցնում և հայ ազգը պառակտում: Սա է ողջ իրականությունը: Բայց այդպես չի կարելի: Ժամանակավոր խաղերի պատճառով ազգի հետ այսպես չի կարելի վարվել: Կա նաև մի խավ, որ լսելով այդ անհեթեթ հայտարարությունները, հավատում է ու կրկնում, ասելով, որ արցախցին չի կռվել: Բա եթե արցախցին չի կռվել մի օրվա մեջ որտեղի՞ց 263 զոհ: Կռվե՞լ ենք, չէ՞, որ այդքան զոհ է եղել 24 ժամվա մեջ: Մարդիկ ամեն ինչ արեցին, կռվեցին, պայքարեցին, իրենք շատ լավ էլ գիտեն, թե արցախցիներն ինչ հերոսություններ են արել, ուղղակի երեխայություններ են անում, ազգին պառակտում, հավանաբար այս ամենն արվում է միայն աթոռները պահելու համար: 1988 թվականից սկսկած մենք հաղթեցինք, որովհետև հայ ազգը միասնական էր, չկար ոչ մի պառակտիչ, թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր, որ Շուշին ազատագրեինք, սակայն նա էլ չէր պառակտում, ուղղակի իր տեսակետն էր ասում, իսկ հիմա Ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանին են հաճոյանում առանց անհարմար զգալու, բայց ժողովուրդն արդեն ամեն ինչ լավ հասկանում է ու այս վիճակը երկար դժվար թե շարունակվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/04a0f754d399eda682ce24688f66da8c
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանին են հաճոյանում` առանց անհարմար զգալու

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *