«Ուժեղ Հայաստանը» ևս դեմ է քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանը
Ինքը՝ Կոնջորյանը, ով ՔՊ-ից առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահ, հայտարարեց, թե ընդդիմադիրները իր թեկնածության ու գործունեության մասին չեն խոսել, այլ՝ իր հետ փոխկապակցված անձանց:
Կոնջորյանը նշեց, թե հատկապես «Հայաստան» դաշինքում վախենում են, որ ինքը կընտրվի ԱԺ փոխնախագահ. «Դուք շատ ուժեղ վախ ունեք, և ես ուզում եմ ձեզ հանգստացնել, հանգիստ եղեք, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում: Ինչի՞ վախ ունեք ինձնից, որովհետև, կներք, դուք 5 տարի ինձնից փախած եք ման եկել: Երբ եկել է ՔՊ-ից ելույթի ժամանակը, իսկ 90% դեպքերում ես եմ ելույթ ունեցել, մոտեցել եմ այստեղ, դուք դահլիճից փախել եք»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարնի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստանն» իր դիրքորոշման մասին դեռ չի հայտնել:
Թողնել պատասխան