«Թուրքական պետության քաղաքականությունն ու ծրագրերը պատմականորեն միտված են եղել հայկական գործոնի և Հայաստան պետության սահմանափակմանը։ Օրինակ՝ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագրերը՝ այնպիսի քարտեզ, որը թույլ տալիս է լինել նիշային պետություն, բայց չլինել իրական պետություն։ Այդ նույն մոտեցումը հետագայում տարածվել է նաև Հայաստանի Հանրապետության վրա»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը անդրարձել է Թուրքիայի պետական ծրագրերին, հայ-թուրքական հարաբերությունների էությանը, ինչպես նաև պատմական տարբեր փուլերում հայերի և տարածաշրջանային տերությունների փոխհարաբերություններին։
Թուրքագետն ընդգծում է՝ թուրքական պետական ծրագրերը Հայաստանի նկատմամբ ունեցել են երեք առանցքային թիրախ` Արցախ, Նախիջևան, Սյունիք․ ըստ իրենց գաղափարի՝ դրանք չպետք է լինեն Հայաստանի կազմում, կամ եթե անգամ լինեն էլ, ապա ոչ լիովին Հայաստանի վերահսկողության ներքո․
«Մենք տեսանք Նախիջևանը 100 տարի առաջ ինչպես անցավ Ադրբեջանին, Արցախի դեպքը 6 տարի առաջ․․․ Եվ հիմա տեսնում ենք Սյունիքի նկատմամբ ինչեր են տեղի ունենում։ Այսինքն, Սյունիքի նկատմամբ ասում են՝ լավ, եթե Սյունիքը թեկուզ լինի Հայաստանին, չպետք է լինի լիովին Հայաստանի վերահսկողության ներքո»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան