Շիրակ Բունիաթյանն ընդգծեց, որ կարճաժամկետ լուծման համար իրենց պահանջը եղել և մնո…


Շիրակ Բունիաթյանն ընդգծեց, որ կարճաժամկետ լուծման համար իրենց պահանջը եղել և մնում է վագոն-տնակների ապօրինի տեղակայումը․ դրանք ամենաքիչը 30 մետր պետք է հետ գնան, իսկ հիմնական պահանջն այն է, որ Ամուլսարի հարցը ստանա վերջնական հանգուցալուծում։ Նա շեշտեց՝ հիմա այստեղ են ակցիա անում, բայց եթե ամեն ինչ գնում է նրան, որ իրենց քաղաքի ճանապարհը փակելով չեն ստանալու արձագանք, ուրեմն՝ հաջորդ ակցիաները կկազմակերպեն տարբեր վայրերում․ «Ամեն ինչ անելու ենք ոչ բռնի եղանակով, չենք տրվելու սադրանքների։ Մի օր Երևանում կանենք, մի օր, մեր վարչապետի օրինակին հետևելով, միջպետական ճանապարհ կփակենք։ Մեզ՝ մեր խաղաղ հավաքի վայրից հեռացնելով՝ մեր դիրքորոշումը չի փոխվում․ Ամուլսարի փրկության համար կանգնելու ենք մինչև վերջ, պայքարելու ենք թույլատրելի բոլոր ձևերով»։
Կարդալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով