Դատավարություն ինքնության դեմ. ո՞ւմ ծրագիրն է սպասարկում այսօրվա իշխանությունըԱ…

⚖️ Դատավարություն ինքնության դեմ. ո՞ւմ ծրագիրն է սպասարկում այսօրվա իշխանությունը
Այն, ինչ այսօր կատարվում է մեր աչքի առաջ, իր դավադիր ձեռագրով ուղիղ և սարսափեցնող կերպով կրկնում է 1938 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերվա բոլշևիկյան այն արատավոր մղձավանջը, երբ խորհրդային չեկիստները, չկարողանալով վախեցնել կամ ծնկի բերել Հայոց Հայրապետին, ներխուժեցին Վեհարան և խեղդամահ արեցին Խորեն Ա Մուրադբեկյան Կաթողիկոսին։
Վերջին հարյուր տարվա մեջ սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը պաշտոնական, ինստիտուցիոնալ ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այսօր ֆիզիկական ոչնչացումը պարզապես փոխարինվել է իրավական ու տեղեկատվական տեռորով։
🔗 aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով