Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հա…

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ըստ թիմում շրջանառվող լուրերի, չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ: Նա փորձել է գոնե ԱԺ ՔՊ խմբակցութան ղեկավար դառնալ, բայց չի ստացվել, եւ հիմա փորձում է այդ դիրքը նվաճել «դե ֆակտո»՝ դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։
Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին: Մի աղբյուրի վկայությամբ Նիկոլ Փաշինյանն, անգամ, նրան մեսիջ է փոխանցել, որ լավ կլինի՝ մանդատն էլ չվերցնի, սակայն Հարությունյանը որոշել է շրջանցել զգուշացումը։ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ խորհրդարանում ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ելույթ ունեցավ, այլ Արայիկ Հարությունյանը ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը Ռուբինյանի մասով: Այս դրվագը բուռն քննարկումների, անգամ վրդովմունքի առիթ է դարձել ՔՊ ֆրակցիայում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով