ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան 62 կողմ, 27 դեմ ձայներով ընտրվեց 9-…

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան 62 կողմ, 27 դեմ ձայներով ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ փոխնախագահ։
ԱԺ-ում իր ելույթների ընթացքում Ալեքսանյանը որպես իշխանության կարևորագույն ձեռքբերում առանձնացրել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ու նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Նա նաև հայտարարեց, որ, իր գնահատմամբ, ընդդիմությունն արդեն «իրական Հայաստանի քաղաքական օրակարգում» է և այլևս չի խոսում Արցախի մասին։
Երեկ ԱԺ նախագահի տեղակալ էր ընտրվել նաև ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։ Խորհրդարանի նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար առաջադրված է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը։
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով