🔴Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը🔽«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն այս օրերին Հայաստանում չէ իր նոր կնոջ հետ, սակայն, պարզվում է, նրա ընտանիքը մինչև վերջերս շարունակել է բնակվել կառավարական ամառանոցում։
Այդուհանդերձ, իրավիճակը, ըստ ամենայնի, փոխվել է։
☄️«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին՝ մասնավորապես մայրիկին և երեխաներին, տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։
⚡️Ըստ նույն աղբյուրների՝ նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը և լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան