Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական մ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է մնալ արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը։
Չոլպոն-Ատայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետն ասել է, որ այս մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին, որոնցից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն է, սակայն գործնականում այդ սկզբունքները լիարժեք չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով